Մեքսիկայում վաճառքի են հանվել թմրավաճառներից առգրավված թանկարժեք մեքենաները․ ողջ հասույթը տրամադրվելու է աղքատներին (Photo)


07:11 , 29 մայիս, 2019

Մեքսիկայում աճուրդ է կազմակերպվելու, որի ժամանակ վաճառքի են հանվելու հանցագործներից և թմրավաճառներից առգրաված բնակարաններ, թանկարժեք մեքենաներ և զարդեր։ Առաջինը վաճառքի են հանվելու 77 մեքենա, որոնց թվում՝ զրահապատ բեռնատարներ, Lamborghini և Porsche։ Վաճառքից ստացված ողջ հասույթը տրամադրվելու է բարեգործական կազմակերպություններին։