Չինաստաում կստուգեն տարանցիկ զբոսաշրջիկների մեսենջերները


00:00 , 29 մայիս, 2019

Չինաստանի միջազգային օդանավակայաններով կստուգվեն տարանցիկ զբոսաշրջիկների Wechat, What’sUp, Viber և այլ հավելվածների նամակները՝ հաղորդում է RIA Novosti-ն:

Եթե նամակագրության մեջ գաղտնի տեղեկատվություն հայտնաբերվի, զբոսաշրջիկներին կարող են արգելել մուտք գործել երկիր: Նրանք, ում ուղերձները վտանգավոր կլինեն չինական կողմի համար, կձերբակալվեն և կանցնեն հատուկ սենյակ, որտեղ պաշտոնատար անձանց և ավիաընկերության ներկայացուցիչների մուտքն արգելվում է: Ձերբակալվածին հաջորդ չվերթով կուղարկեն ժամանման երկիր: