Ոչ կարգապահ մարդիկ առավել բարձր IQ ունեն


23:20 , 28 մայիս, 2019

Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները պարզել են, որ հանգիստ և ոչ կարգապահ մարդկանց IQ մակարդակը, որպես կանոն, ավելի բարձր է: Այս մասին գրում է «Ակտուալնիե նովոստին»:

Փորձագետները կարծում են, որ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ նման անհատները սովորաբար տարբերվում են իրենց ուժերի նկատմամբ անվերապահ վստահությամբ, ինչը բացառում է մանրուքների նկատմամբ անհանգստությունը:

Հետազոտողները պարզել են, որ նման մարդկանց բնորոշ են անփութությունը, անկարգապահությունը և իմպուլսիվությունը: Այնուամենայնիվ, շատ հաճախ «արագ միտքը» կարողանում է լրացնել այդ թերությունները: