Ամերիկացի օդաչուները պատմել են ՉԹՕ-ների հետ հանդիպումների մասին


22:20 , 28 մայիս, 2019

Ամերիկացի օդաչուները բողոքել են, որ երկրի արևելյան ափին ՉԹՕ-ների մեծ քանակություն կա։ Անհասկանալի օբյեկտները, որոնք պոտենցիալ սպառնալիք են, նկատել են 2014-2015-ին, գրում է The New York Times-ը։

Դրանք կարողացել են շարժվել հիպերձայնային արագությամբ, սակայն ոչ մի հետք չեն թողել։ Մասնավորապես՝ լեյտենանտ Ռայան Գրեյսն ասել է, որ տարօրինակ օբյեկտները կարող էին ամբողջ օրը երկնքում լինել, իսկ օդաչուներից մեկին հաջողվել է մոտենալ ՉԹՕ-ին։

Պենտագոնում կտրականապես հերքում են տարօրինակ օբյեկտների վերերկրյա առաջացման հավանականությունը։ Այնտեղ ենթադրում են, որ խոսքը երկրային օբյեկտների մասին է։ Օրինակ՝ հնարավոր են մթնոլորտային էֆեկտներ կամ օդաչուների նյարդային համակարգի ծանրաբեռնվածություն։

Գրեյվսը և Դենի Էքոյնն ասել են, որ իրենց ընկերը կարող էր բախվել ՉԹՕ-ի հետ։