Մշտապես փռշտացող կատուն Մեծ Բրիտանիայում անտուն է մնացել


22:00 , 28 մայիս, 2019

Կատուն, որը մշտապես փռշտում է, Մեծ Բրիտանիայի ապաստարանում երկար է մնացել, քանի որ չի կարողանում իր համար տերեր գտնել, հաղորդում է Independent-ը։

Էլիոթ անունով զոլավոր կատուն խրոնիկական ռինիտով է տառապում։ Էլիոթն ապաստարանում է հայտնվել, քանի որ նրա նախկին տերը տառապում է ալերգիայով։ 9-ամյա կենդանու մոտ առկա է քթարտադրություն, քոր և փռշտոց։

Այժմ կատուն բնակվում է կատուների պաշտպանության կենտրոնում՝ արևելյան Սասեքսում, որտեղ հայտնվել է մարտին։ Կենտրոնի աշխատակցի խոսքով՝ շատերը հրաժարվում են վերցնել կատվին թանկարժեք դեղորայքի պատճառով, որը նրան հարկավոր կլինի։

Նա նաև ասել է, որ կատուն շատ լավ բնավորություն ունի։