Դպրոցականը դուրս է եկել կոմայից սիրված դեզոդորանտի շնորհիվ


20:00 , 28 մայիս, 2019

Մեծ Բրիտանիայում 13-ամյա դեռահասը դուրս է եկել երեք շաբաթ տևած կոմայից՝ զգալով սիրելի դեզոդորանտի հոտը:

Տղան լուրջ վնասվածքներ է ստացել ընկերների հետ գետում նավարկելիս. նա դուրս է ընկել նավակից և սառը ջրում մնացել առնվազն կես ժամ, հաղորդում է The Daily Mail-ը:

Բժիշկները նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ջանքեր գործադրելով վերականգնել են սրտի աշխատանքը, սակայն երեխան կոմայի մեջ է ընկել: Նրան արհեստական շնչառության սարք են միացրել:

Դեռահասն այդ վիճակում գրեթե մեկ ամիս է անցկացրել, մինչև մի օր նրա մայրը հիվանդասենյակ դեզոդորանտ է բերել, որը տղան օգտագործել է ամեն օր ողբերգությունից առաջ:

«Մենք ամեն հնարավոր բան փորձեցինք նրան արթնացնելու համար, սակայն ապարդյուն: Բուժքույրն ասել էր լոգանքի պարագաներ բերենք, որպեսզի նրան մաքրենք: Երբ ես նրան դեզոդորանտով ցողեցի, նա բացեց աչքերը»,- խոստովանել է տղայի մայրը: