Սերժ Սարգսյանն այցելել է Սպիտակավար եկեղեցի, հարգանքի տուրք մատուցել Նժդեհի հիշատակին


16:10 , 28 մայիս, 2019

Այսօր՝ մայիսի 28-ին, Հանրապետության օրվա և մայիսյան հերոսամարտերում հաղթանակների առթիվ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները ՀՀԿ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելել են Վայոց Ձորի Սպիտակավոր եկեղեցի:

Այնտեղ նրանք հարգանքի տուրք են  մատուցել մեծ զորավար, 1918թ. մայիսին Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոս Գարեգին Նժդեհի հիշատակին: