Մահվան դեպք` խաղադաշտում


15:27 , 22 հունիս, 2013

«Իստրա»-ի 23-ամյա կենտրոնական կիսապաշտպան Ալեն Պամիչը մահացել է խաղադաշտում` ակումբի երիտասարդական թիմի դեմ խաղի մեկնարկից առաջ: Նրա սիրտն անսպասելիորեն կանգ է առել: Օգնության հասած բժիշկներին չի հաջողվել փրկել Պամիչի կյանքը:

Ավելի վաղ ֆուտբոլիստը հանդես է եկել Խորվաթիայի երիտասարդական հավաքականում, իսկ 2010-2011 թվականներին խաղացել է բելգիական «Ստանդարդ» ակումբում: 

«Իստրա»-ում երիտասարդ ֆուտբոլիստը հանդես էր գալիս հոր` Խորվաթիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Իգոր Պամիչի գլխավորությամբ: