Հայերը շատ են սիրում ամեն վատ բան իրենց ազգին վերագրել


15:27 , 22 հունիս, 2013

Մենք շատ տարօրինակ ժողովուրդ ենք. երբ հարկ է պայքարել երևույթի դեմ, սկսում ենք պայքարել մի մարդու դեմ, իսկ երբ հարկ է ոչնչացնել մի մարդու, փորձում ենք երևույթը ոչնչացնել։
Եթե այսօր մեր վիճակն անհույս է, չի նշանակում, թե միշտ այդպես է լինելու, տե՛ր արքա։ Մենք քամու ուղղությունը չենք կարող փոխել և ոչ էլ արևին հրամայել, որ գիշերն էլ լույս տա, բայց մեր ճակատագիրը փոխելը մեր պարտքն է։ Իրավունք չունենք փախչելու։ Մեզ իրավունք է տրված ապրելու կամ չապրելու։ Մենք պիտի ընտրենք ապրելը, քանի որ այսօր ապրելով՝ մենք ապահովում ենք մեր շարունակական գոյությունը հազարամյակների մեջ...
Ալիս Հովհաննիսյան, Ճյուղեր, տերևներ (կիսաֆանտաստիկ վեպ), Երևան, ՀԳՄ հրատարակչություն, 2012։

ԿԱՐԴԱՑԵՔ ԱՅՍ ՎԵՊԸ