Ո՞ւմ համար են սասնածռականները շրջում Ստեփանակերտով մեկ ու բղավում, որ Արցախը Հայաստանն է


13:52 , 28 մայիս, 2019

Ո՞ւմ համար են սասնածռականները շրջում Ստեփանակերտով մեկ ու բարձրախոսներով բղավում, որ Արցախը Հայաստանն է: Ո՞ւմ համար է դեռ հարցական այն ամենը, ինչ հայերն արդեն ապացուցել են շատ վաղուց և զենքը ձեռքին, այլ ոչ թե հայտարարություններով ու բարձրախոսներով:

Հայաստանը միջազգային իրավունքի և ստորագրած փաստաթղթերին հավատարիմ կողմ է, և դժվար չէ կռահել, որ սասնածռական կոչերն ընկալվելու են ոչ թե որպես ինքնորոշման իրավունք, այլ տարածքային անեքսիա ագրեսոր Հայաստանի կողմից։ Արդյո՞ք նման կոչերի հեղինակները դա չեն հասկանում: Արդյո՞ք Ալիևին նման քարտ-բլանշ տալու վտանգը միայն ինձ համար է ակնհայտ: