13:08 , 28 մայիս, 2019Սարդարապատի հուշահամալիրում նշվում է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 101-ամյակը:
Տոնական միջոցառումներին մասնակցելու համար Սարդարապատ է մեկնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Գարեգին Բ կաթողիկոսը, կառավարության և խորհրդարանի ներկայացուցիչներ:
Հայաստանն այսօր նշում է Առաջին հանրապետության հռչակման 101-ամյակը: 1918 թվականի մայիսի 28-ին մայիսյան հերոսամարտերից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ Հայաստանի առաջին հանրապետությունը:
Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայերի համար դժվարին ժամանակահատվածում և գոյատևեց ընդամենը 2 տարի՝ մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստանը խորհրդայնացավ։