Կանադայում շուրջ 600 հրշեջ և ավիացիան փորձում են մարել անտառային հրդեհները


14:40 , 28 մայիս, 2019

Panorama.am-ը գրում է.

Շուրջ 600 հրշեջ և 28 ուղղաթիռ ներգրավվել են Կանադայի Ալբերտա նահանգում բռնկված անտառային հրդեհների մարման աշխատանքներում։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով CTV հեռուստաընկերությանը։

Ինչպես հայտնել են տեղի իշխանությունները, կրակով է պատված 127 հազար հա տարածք։ Նախորդ շաբաթ այդ տարածքը  կազմում էր 80 հազար հա: Ըստ իշխանությունների՝ կրակի տարածմանը նպաստում են չոր եղանակն ու ուժեղ քամին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ