Բակո Սահակյանն ընդունել է ամերիկահայ բարերար Ալբերտ Բոյաջյանին


11:40 , 28 մայիս, 2019

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 28-ին ընդունել է ամերիկահայ բարերար Ալբերտ Բոյաջյանին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:

Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Նախագահը երախտագիտություն է հայտնել Ալբերտ Բոյաջյանին Արցախին մշտական աջակցություն ցուցաբերելու համար՝ բարձր գնահատելով նրա հայրենանվեր գործունեությունը: