iPhone 5S – անակնկալ չի լինելու


14:53 , 22 հունիս, 2013

MacRumors-ը հրապարակել է հաջորդ սերնդի iPhone-ի հերթական լրտեսական լուսանկարները։ Նորույթը (անվանենք նրան iPhone 5S), եթե հավատանք նկարների իսկությանը, կստանա 5,92 Վտ-ժ մարտկոց և կրկնակի բռնկիչ։

Այսպիսով, չնայած նկարների իսկությունը հաստատված չէ, կարելի է եզրակացնել, որ նոր iPhone-ը արտաքնապես կմնա նույնը, և ինչպես iPhone 4S-ի դեպքում, կթարմացվի սարքի միջուկը։

1213