14:46 , 22 հունիս, 2013
Ֆրանսիայում վետերանները կենսաթոշակի են անցնում 60 տարեկանից (5 տարի ավելի շուտ, քան ընդհանուր կենսաթոշակային տարիքն է), իսկ նրանց նվազագույն կենսաթոշակը կազմում է ամսական 500 եվրոյից ավելի:
Մեծ Բրիտանիայում վետերանի կենսաթոշակը կախված է պատերազմի ընթացքում կրած վնասից եւ կարող է հասնել ամսական 790 ԱՄՆ դոլարի, գումարած ամսական 13-40 դոլար, որը վետերանը կարող է ծախսել հատուկ սննդի ձեռք բերման կամ խնամողի ծառայությունների վճարման նպատակով:
Իսրայելում պատերազմի մասնակից վետերանները ստանում են ամսական 1.500 ԱՄՆ դոլար:
Ռուսաստանում` Հայրենական մեծ պատերազմի վետերանները եւ հաշմանդամները ստանում են ամսական 25.500 ռուբլի (մոտ 314.000 դրամ), իսկ թիկունքայինները` ամսական 13.500 ռուբլի (մոտ 170.000 դրամ):
ԱՄՆ-ում, Կանադայում եւ այլ երկրներում պատերազմի վետերանները նույնպես ստանում են բավականին բարձր կենսաթոշակ` հատուկ օրենքներով սահմանված կարգով: Որպես կանոն, այդ օրենքերում կենսաթոշակների կոնկրետ չափեր ամրագրված չեն, դրա փոխարեն սահմանված են կենսաթոշակի հաշվարկման բանաձեւեր, ինչը թույլ է տալիս հաշվի առնել մի շարք գործոններ եւ յուրաքանչյուր վետերանի ցուցաբերել անհատական մոտեցում: Օրինակ` ԱՄՆ-ում 20 տարվա ծառայության ստաժ ունեցող սերժանտից մինչեւ գեներալի կենսաթոշակները (այսինքն` կենսաթոշակների նվազագույն եւ առավելագույն չափերը), կախված տարբեր հանգամանքներից, կազմում է ամսական 600-5.000 դոլար եւ այլն: