Իսրայելը հրթիռ է արձակել Սիրիայի ՀՕՊ համակարգի ուղղությամբ՝ ի պատասխան զենիթային կրակի


05:30 , 28 մայիս, 2019

Իսրայելի պաշտպանության բանակը հրթիռ է արձակել սիրիական ՀՕՊ համակարգի ուղղությամբ: «Ավելի վաղ սիրիական ՀՕՊ համակարգից հարված է հասցվել Իսրայելի հյուսիսում թռիչք իրականացնող իսրայելական կործանիչին: Իսրայելի պաշտպանության բանակը լուրջ է վերաբերում իր ինքնաթիռների նկատմամբ ցանկացած սպառնալիքի և գործում է դրանց պաշտպանության համար»,- հաղորդել է Իսրայելի բանակի մամլո ծառայությունը:

Սիրիայի SANA պետական գործակալության տվյալներով, հրթիռը պայթել է Թել Շահար շրջանի Էլ Քունեյթրա քաղաքի մոտակայքում: Պայթյունի հետևանքով մի քանի մարդ է տուժել: