01:45 , 28 մայիս, 2019Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ի հայրը, Խուան Կառլոսը, որը նույնպես թագավորական տիտղոս է կրում, հրաժարվում է մասնակցել հանրային միջոցառումներին: Այս մասին նա տեղեկացրել է ներկայիս միապետին՝ նրան համապատասխան նամակ ուղարկելով: Հասարակական պարտականությունները Խուան Կառլոսը կդադարի կատարել հունիսի 2-ից:
«Կարծում եմ, ժամանակն է շրջել իմ կյանքի էջը և ավարտել հասարակական կյանքից իմ հեռանալը»,- նշել է 81-ամյա Խուան Կառլոսը ուղերձում, որը տարածել է իսպանական թագավորական տունը:
Խուան Կառլոսը գահից հրաժարվել է հօգուտ որդու 2014 թ.-ին: Նա Իսպանիան ղեկավարել է 39 տարի: