Շատ կանանց դեռ մանկությունից սովորեցնում են, որ միշտ պետք է պահպանել հանգստությունը, դիմացկուն լինել։ Սովորեցնում են լինել հնազանդ ու սպասել, որ փոթորիկն անցնի ինքնին։
Ընտանեկան կյանքում ամենից հաճախ հենց կինն է շատ բան զոհաբերում հանուն հարաբերությունների պահպանման։
Այսօր աշխարհն արդեն շարունակ փոխվում է։ Կանայք նույնպես փոխվել են։ Բարեբախտաբար, նրանք ավելի անկախ ու ուժեղ են դարձել թե՛ էմոցիոնալ մակարդակում և թե՛ հոգեպես։ Այսօր նրանք չեն վախենում լինել համընդհանուր ուշադրության կենտրոնում։ Նրանք կյանքից վերցնում են առավելագույնը երջանիկ լինելու համար։
Պատահում է այնպես, որ հարաբերություններն ավարտվում են, և զույգից յուրաքանչյուրը գնում է իր ճանապարհով։ Նախքան եզրակացություններ անելը արժե մտածել ահա թե ինչի մասին․
Եթե հենց դուք եք որոշել վերջ տալ հարաբերություններին ու դրա համար լուրջ պատճառներ եք ունեցել, մի փոխեք ձեր որոշումը։ Ոչ մեկի թույլ մի տվեք ձեր մեջ մեղքի զգացում արթնացնել, որի պատճառով դուք կարող եք հիմար սխալ գործել, օրինակ՝ վերադառնալ տոքսիկ մարդու մոտ, որ կրկին փորձեք։
Եթե բաժանվելու որոշումը ձեզ հեշտ է տրվել, փաստ չէ, որ այն ճիշտ է եղել։
Ով էլ որ որոշած լինի հարաբերություններին վերջ տալ, դրա համար պատճառ է եղել։ Բաժանության որոշումն ով էլ որ կայացրած լինի, նա դրա համար պատճառներ ունի։ Բաժանության մեջ մի մեղադրեք բացառապես ինքներդ ձեզ կամ այն մարդուն, ումից բաժանվել եք։
Ի դեպ, կանանց մեջ ավելի հեշտ է արթնացնել մեղքի զգացումը, որ նրանց ստիպես վերադառնալ տղամարդու մոտ։ Նրանց մանկությունից սովորեցնում են այն մտքին, որ նրանք պետք է հոգ տանեն սիրելի մարդու մասին, անգամ եթե այդ հոգատարությունը վնասում է իրենց սեփական բարեկեցությանը։
Դուք ձեր զուգընկերոջը ցա՞վ եք պատճառել։ Գիտակցեք ու ընդունեք այդ փաստը։ Այդպես ձեզ համար ավելի հեշտ կլինի կյանքի ճանապարհով առաջ շարժվել։ Ո՞վ գիտի, միգուցե ամեն բան ձեր երկուսի համար լավագույնս դասավորվի։ Հնարավոր է, որ դուք կարողանաք մնալ շատ թե քիչ առողջ հարաբերությունների մեջ։
Ժամանակն ամեն ինչ փոխում է։ Այո՛, կատարվածն այլևս չես փոխի։ Միևնույն է, մի անգամ հաստատ լավ կլինի։
Միջոց գտեք ցույց տալու, որ դուք գիտակցել եք ձեր մեղքն այն բանի համար, թե ինչպես է ձեր մեջ ամեն բան ավարտվել։
Կյանքը ձեզ դաս է տվել. դրանից ճիշտ եզրակացություններ կատարեք։
Դուք կարող եք ամեն ինչ նորից սկսել, բայց դա պետք է լինի ձեր ու ձեր զուգընկերոջ համատեղ լավ մտածված որոշումը։
Եթե զույգի մեջ զուգընկերներին պակասում է ինքնավստահությունը, նրանց միջև հարաբերությունները հեշտ չեն ընթանա։ Նրանք շարունակ կբախվեն միևնույն խնդիրներին ու վախերին ու կփչացնեն միմյանց կյանքը։