14:42 , 22 հունիս, 2013Երգչուհի Քեթի Փերին պատմել է, որ մանուկ հասակում ծնողներն իրեն ստիպել են հաճախել եկեղեցական երգչախումբ, հայտնում է storystar.ru-ն:
Ընդ որում՝ դա տեղի է ունեցել դպրոց հաճախելու փոխարեն: Երգչուհին նման խոստովանություն է արել FemaleFirst պորտալին տված հարցազրույցում:
Քեթին նաև ասել է, որ ինքը դժվարություններ է ունեցել ընթերցանության հետ, քանի որ մանկության տարիներին գրեթե չի կարդացել:
Երգչուհու համար այս խնդիրներն առաջացել էին ծնողների հայացքների պատճառով, որոնք չեն ընդունել պետական կրթությունը և ցանկացել են իրենց դստերը կրոնական կրթություն տալ: Քեթին հաճախել է քրիստոնեական դպրոցներ ու եկեղեցի: Աստղը խոստովանել է, որ ստիպված էր իր ժամանակի մեծ մասը տրամադրել երգելուն: