Քենդալ Ջեներն ու Բելլա Հադիդը Մոնակոյում զվարճացել են նավի վրա


21:15 , 27 մայիս, 2019

22-ամյա Բելլա Հադիդը և 23-ամյա Քենդալ Ջեները Կաննի կինոփառատոնից հետո իրենց հանգիստն են անցկացնում Մոնակոյում։

Աստղային ընկերուհիները մոդել Լուկա Սաբատիի հետ լավ ժամանակ են անցկացրել Թոմի Հիլֆիգերի զբոսանավում։

Մոդելներն ընկերական երեկույթի համար ընտրել են բավականին գեղեցիկ հագուստներ։ Քենդալը կրում է ոճային, փայլուն կոմբինեզոն, իսկ Բելլան՝ դեղին, էլեգանտ, երկարափեշ, խորը դեկոլտեով զգեստ։

Աղջիկները լավ ժամանակ են անցկացրել, շամպայն են խմել, վայելել են գեղեցիկ տեսարանը։