Չինացի նկարչի «Triptych 1987-1988» նկարը վաճառվել է 22.8 մլն դոլարով


20:20 , 27 մայիս, 2019

Չինացի նկարիչ Չժաո Ուցզիի «Triptych 1987-1988» նկարը վաճառվել է 22.8 միլիոն դոլարով, հայտնում է ՏԱՍՍ-ը: Գնորդը, որի անունը չի բացահայտվել, այն ձեռք է բերել Հոնկոնգում, Christie’s աճուրդի տանը:

Նկարը կատարված է յուղաներկով: Կտավի չափը 200x486 սմ է: Դեղին-կապույտ երանգներով բնապատկերը արևմտյան աբստրակցիոնիզմի ոճով է:

Չժաո Ուցզին հայտնի է իր սեփական ոճով, որտեղ արվեստագետը միավորում է արևմտյան աբստրակցիոնիզմը և չինական գեղանկարչության ավանդույթները:

Ուցզիին բազմաթիվ հեղինակավոր մրցանակներ են շնորհվել: Դրանց թվում են ֆրանսիական Պատվո լեգեոնի շքանշանը, Ճապոնիայի կայսերական մրցանակը, Թեյլորի հիմնադրամի մրցանակը: