Ջեյմս Մաքևոյը կլքի «Իքս մարդկանց» թիմը


19:15 , 27 մայիս, 2019

Դերասան Ջեյմս Մաքևոյը, որը «Իքս մարդիկ» ֆիլմերում պրոֆեսոր Չարլզ Քսավյեին է մարմնավորում, հայտարարել է, որ այլևս չի նկարահանվի ֆիլմաշարում։

Նրա խոսքով՝ իր համար պրոֆեսոր Քսավյերի պատմությունն ավարտված է։

Նա նաև հավելել է, որ Marvel-ը և Disney-ը որոշել են դադար տալ՝ ֆիլմաշարի նկարահանման հետ կապված։