Հայտնի է գրասենյակում ջերմության անսպասելի օգտակարությունը


19:00 , 27 մայիս, 2019

Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները բացահայտել են, որ ցուրտ գրասենյակներում կանայք ավելի վատ են աշխատում:

Ուսումնասիրությունը հրապարակվել է Plos One ամսագրում:

Բարձր ջերմաստիճանի պայմաններում կանանց մոտ աշխատանքի արտադրողականության աճ է նկատվում, այդ թվում՝ նրանք ավելի լավ են լուծում թվաբանական և բանավոր խնդիրները:

Գիտնականների կարծիքով՝ ջերմաստիճանը կապված է ոչ այնքան որոշակի խնդիրների լուծման ունակության հետ, որքան դրա համար գործադրված ջանքերի. տաք պայմաններում աղջիկներն ավելի պատրաստակամորեն և ջանասիրաբար են կատարում իրենց առաջադրանքները: