Armenpress.am-ը գրում է.
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ընդունել է Մոլդովայի հայ համայնքի ղեկավար, Մոլդովայի խորհրդարանի պատգամավոր Հայկ Վարդանյանին։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին »Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի ծառայությունից, հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են հայ-մոլդովական հարաբերությունների և միջխորհրդարանական համագործակցության, Մոլդավայի հայ համայնքի կյանքի և համայնքի հետ հարաբերությունների զարգացման հետ կապված մի շարք հարցեր։