Ատլանտյան օվկիանոսը տակառով հատած 72-ամյա ֆրանսիացին բացել է իր առողջ լինելու գաղտնիքը (Photo)


13:31 , 27 մայիս, 2019

Յոթանասուներկուամյա ֆրանսիացի թոշակառու Ժան Ժակ Սավենը, որը տակառով հատել է Ատլանտյան օվկիանոսը, РИА Новости գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է լավ մարզավիճակում մնալու գաղտնիքը:

«Ձեզ մի բան կասեմ. պետք է սիրել կանանց։ Ահա և վերջ»,- կատակել է ճանապարհորդը:

Նա հավելել է, որ հարկավոր է սպորտով զբաղվել և մարզել միտքը, ինչպես նաև ուշադրություն չդարձնել տարիքին, քանի որ դա, նրա կարծիքով, ընդամենը թիվ է, իսկ գլխավորը մտքի պայծառությունն է:

Տարեց ճանապարհորդը հայտնել է, որ մի օր կդադարեցնի իր անհավանական արկածները և ավելի հանգիստ կենսակերպի կանցնի:

Հիշեցնենք, որ Ժան Ժակ Սավինն Ատլանտյան օվկիանոսում իր ճանապարհորդությունը սկսել էր անցած տարվա դեկտեմբերի 26-ին Կանարյան կղզիներից: Նա օվկիանոսը հատել էր 127 օրվա ընթացքում՝ հայտնվելով Կարիբյան ծովի ջրերում, իսկ ամբողջ ճամփորդության ընթացքում գտնվել էր 3 մ երկարությամբ և 2 մետր տրամագծով տակառում:

Նավ-տակառի քաշը կազմել է 450 կգ: Ներսում եղել են անկողին, ոչ մեծ խոհանոց, սեղանիկ և նավիգացիոն սարքավորումներ: