Ինչպես ծառայում է Լեռնային Ղարաբաղում, այդպես էլ շարունակելու է ծառայել. Աննա Հակոբյանը՝ որդու մասին


13:10 , 27 մայիս, 2019

Aysor.am-ը գրում է.

ՀՀ վարչապետի կին Աննա Հակոբյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մամուլի հրապարակումներին, որոնց համաձայն՝ Աշոտ Փաշինյանը Արցախից տեղափոխել է Սովետաշեն՝ պարտադիր զինվորական ծառայությունը Երևանում շարունակելու:

«Աշոտը իր մյուս զինվոր ընկերների հետ միասին եկել է համապատասխան զորամասում դասընթացների, վերապատրաստման: Ժամանակավոր է և վերադառնալու է: Չգիտեմ որևէ ինֆորմացիա, որ վիճակը լարված է: Աշոտի՝ Երևան գալը դրա հետ ոչ մի կապ չունի, ինչպես ծառայում է Լեռնայի Ղարաբաղում, այդպես էլ շարունակելու է ծառայել», - պատասխանելով հարցին, թե արդյոք իրավիճակը սահմանում լարված է, այդ իսկ պատճառով իրենց որդին տեղափոխվել է Երևան, ասաց Աննա Հակոբյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ