14:11 , 22 հունիս, 2013 Եգիպտոսի ընդդիմադիրները նոր արշավ են սկսել նախագահ Մուհամեդ Մուրսիի դեմ՝ ստեղծելով նոր բջջային խաղ, որը հասանելի է Android օպերացիոն համակարգի հիման վրա գործող սարքերի համար։
Ինչպես նշում է Al Arabiya-ն, խաղում երիտասարդ ընդդիմադիրը վազում է փողոցով ու ստորագրություններ հավաքում ընդդեմ նախագահի։ Իսկ ճանապարհին նա հանդիպում է բազմաթիվ ոչխարների, որոնք ասում են Մուրսիի ելույթներից հայտնի հատվածներ։
Ներկայում ընդդիմադիրներն իրական ստորագրահավաք են կազմակերպել, որպեսզի ստորագրությունների թիվը 15 մլն-ը գերազանցելու դեպքում անվստահություն հայտնեն նախագահի: