Շոյգուն հայտարարել է Թուրքիայի հետ Ս-500-ների համատեղ արտադրության մասին


11:10 , 27 մայիս, 2019

Yerkir.am-ը գրում է.

Ռուսաստանի Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Թուրքիայի հետ համատեղ արտադրելու են Ս-500-ներ. հաղորդում է ensonhaber.com կայքը:

«Ս-400-ների առաջին խմբաքանակը հունիս ամսին Թուրքիայում կլինի: Թուրքիայի հետ Ս-500-ներն էլ ենք արտադրելու: Նույնիսկ մեկ Ս-500-ի մարտկոցը բավական է, որպեսզի պաշտպանի Թուրքիայի օդային տարածքը արտաքին հարձակումներից». – նշել է Շոյգուն: