14:06 , 22 հունիս, 2013Իրանցի օրենսդիր և խորհրդարանական հետազոտական խմբի ղեկավար Քազեմ Ջալիլին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանն օգնելու Թեհրանի պատրաստակամության մասին, հաղորդում է IRNA գործակալությունը:
«Մենք կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն ունի քաղաքական լուծում, այդ խնդիրը պետք է լուծեն տարածաշրջանի երկրները և տարածաշրջանին մոտ գտնվող երկրները»,- ասել է Ջալիլին:
Նա նշել է, որ Իրանը, գտնվելով Հայաստանի և Ադրբեջանի անմիջական հարևանությամբ, ավելի զգայուն է տվյալ հարցի հանդեպ, քան տարածաշրջանի մյուս երկրները: