14:03 , 22 հունիս, 2013Եվրամիության 27 անդամ երկրների առողջապահության նախարարները համաձայնեցրել են ծխախոտի վաճառքի նոր կանոնները, հաղորդում է RIA Novosti-ն:
Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկա երեք տարիներին ԵՄ պետություններում ամբողջությամբ կարգելվի բույրով ծխախոտների վաճառքը: Դրա հետ մեկտեղ որոշում է կայացվել չարգելել բարակ գլանակների վաճառքը, չնայած այն բանին, որ վերլուծաբանների կարծիքով` հենց այդ գլանակներն են ընդհանուր առմամբ ծխախոտի սպառումը մեծացնում:
Նախարարները նաև համաձայնության են եկել, որ տուփի վրա ծխախոտի վնասի մասին զգուշացումը կզբաղեցնի մակերեսի 65%-ը՝ այն կլինի տուփի երկու կողմում էլ:
Նոր կանոնները դեռևս պետք է հաստատվեն Եվրախորհրդարանի կողմից: