Շիրակի մարզում դպրոցի տնօրենի 17-ամյա որդին հոր մեքենայով վթարի է ենթարկվել․ երեք դպրոցական հոսպիտալացվել է


05:26 , 27 մայիս, 2019

Shamshyan.com-ը գրում է․

Մայիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Սարակապ գյուղի բնակիչ, 17-ամյա Ռ. Ծ.-ն իր վարած ВАЗ 2109 մակնիշի 03 ԼԼ 394 համարանիշի ավտոմեքենայով Հայկաձոր գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ռ. Ծ.-ն, նրա ուղևորներ, համագյուղացիներ, 16-ամյա Ա. Ա.-ն և 17-ամյա Գ. Գ.-ն մարմնական վնասվածքներով այսօր՝ մայիսի 26-ին, կեսգիշերն անց, տեղափոխվել են Գյումրու Մոր և մանկան Ավստրիական հիվանդանոց: 

Փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Նաիրի Գասպարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ռ. Ծ.-ն Սարակապ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Միսակ Ծառուկյանի տղան է:
Ավտոմեքենան էլ հաշվառված է Մ. Ծառուկյանի անվամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: