Օդերևութաբանները անոմալ շոգ եղանակ են կանխատեսել Մոսկվայում


04:15 , 27 մայիս, 2019

Tert.am-ը գրում է․

Անոմալ շոգ եղանակը մոսկովյան տարածաշրջան կհասնի հաջորդ շաբաթվա կեսերին: Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն, այս մասին կիրակի հայտնել է ՌԴ Հիդրոմետկայանը:

Օդերևութաբանական ծառայության կանխատեսումներով՝ երկուշաբթի օդի ջերմաստիճանը կտաքանա մինչև 21-23 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի, տեղումներ չեն ակնկալվում: Մոսկվայում երեքշաբթի սպասվում է մինչև 27-28 աստիճան ջերմություն: Չորեքշաբթի օդի ջերմաստիճանը կարող է հասնել 30-32 աստիճան տաքության: Նման ջերմաստիճանը Մոսկվայում և Մերձմոսկվայում կպահպանվի մինչև հինգշաբթի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ