Թուրքիայում «Զինծառայության մասին» նոր օրինագիծ են քննարկում


05:20 , 27 մայիս, 2019
Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը խորհրդարանին է ներկայացրել «Զինծառայության մասին» նոր օրինագիծ: Ըստ նոր օրինագծի՝ պարտադիր ժամկետային զինծառայությունը 12 ամսից կկրճատվի և կդառնա 6 ամիս: Իսկ ովքեր չեն ցանկանում ծառայել, կարող են մեկ ամիս անցնել ծառայություն, այնուհետև 5 ամսվա համար վճարել 31 000 թուրքական լիրա կամ 5000 ԱՄՆ դոլար: