Միջադեպ՝ Աննա Սեդոկովայի մասնակցությամբ


13:58 , 22 հունիս, 2013

Ուկրաինացի հայտնի երգչուհի Աննա Սեդոկովան գիշերային ակումբում կռվել է երկրպագուի հետ: Տղան որոշել էր սիրահետել աստղին: Երբ երկրպագուն երկրորդ անգամ է մոտեցել, Սեդոկովան առանց մտածելու հարվածել է երիտասարդի դեմքին: 

Ականատեսների ներկայացմամբ` Սեդոկովան  չէր վախենում, որ պատասխան հարված կստանա: Նա վաղուց բռնցքամարտով է զբաղվում եւ կարողանում է ինքնապաշտպանվել: