«Պատերազմ Երևանի և Արցախի միջև». ադրբեջանական մամուլի հրապարակումները


18:37 , 26 մայիս, 2019

Ահա այսպիսի վերնագրեր ունեն ադրբեջանական մամուլի հրապարակումները, որոնք, բնականաբար, նման առիթը, երբ Ազատության հրապարակում սպառնում են «ցխել» Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը, բաց չէին թողնելու: 
Մի րոպե անգամ չկասկածեք, որ վաղվանից բոլոր միջազգային կառույցներում իրենց ելույթներում ազերիները գերագույն հաճույքով որոճալու են տեղի ունեցածը, ինչպես արդեն շատ օպերատիվ ձևով դա հասցրեց անել      Haqqin.az-ի խմբագիր Էյնուլլա Ֆաթուլաևը: