Փաշինյանին հորդորում եմ, որ զերծ մնա մահափորձ խաղարկելու մտքից դա խիստ վտանգավոր է․ Նարեկ Սամսոնյան


17:55 , 26 մայիս, 2019
Վերջին մի քանի օրերի զարգացումները հիմնովին ի ցույց դրեցին Փաշինյանի կառավարության սնանկությունը ու արդեն Փաշինյանի սատելիտներից ոմանք սկսել են խոսել իբր Փաշինյանի նկատմամբ պատրաստվելիք մահափորձի մասին: Ուրեմն Փաշինյանին հորդորում եմ, որ զերծ մնա մահափորձ խաղարկելու մտքից դա խիստ վտանգավոր սցենար ա ու շատ հնարավոր ա էդ խաղարկությունը իրոք փորձանք դառնա իրա ու երկրի գլխին: Մահափորձի սցենարով միգուցե ինչ-որ զանգված կհավաքվի հրապարակում, բայց անգամ դա իշխանության մնալու երաշխիք չի հանդիսանալու ու հակառակը ավելի ա արագացնելու իշխանության կորուստը:
Որոշ շրջանակներ դրանից հետո կոգևորվեն կփորձեն գլխներից մեծ քաքեր ուտել ու հիշի, որ ոստիկանապետդ էլ չի օգնելու քեզ, քանի որ էդ համարելու ա «ինքնաբուխ արարք» ու լուրջ արյուն ա հեղվելու: Արյունով գնալուց հետո ավելի վատ ա լինելու: Չլսես ոչ մեկի ու էդ սցենարով չգնաս, երկիրը տենց ցնցումների չտանես: Դրա փոխարեն դուրս արի հանգիստ հայտարարի հրաժարականիդ մասին, ներողություն խնդրի ժողովրդից ու հանձնի քեզ հաջորդ իշխանությունների գթասրտությանը: Օղակը սեղմվում է ու ամեն օր ավելի մեծ չափով է սեղմվում, ունեցիր Սերժ Սարգսյանի խոհեմությունից պարոն վարչապետ: