Կարմիր գծերը շարունակում են հատվել, իրավական մշակույթը շարունակում է գահավիժել. Ռուբեն Մելիքյան


13:54 , 26 մայիս, 2019

Մի ոչնչություն իրեն իրավունք է վերապահել Ազատության հրապարակից Արցախի Հանրապետության Նախագահին սպառնալ վայրենի ֆիզիկական հաշվեհարդարով։

Հիշեցնեմ, որ դա նույն ոչնչությունն էր, որ փողոցներ էր փակում գեներալ Մանվելին ազատ արձակելու դեմ, ու նրա հետ իշխանությունները սիլի-բիլիներ էին անում, հավաստիացնում էին, որ վերադաս դատարանը կփոխի ազատ արձակման որոշումը։ Նույն ոչնչությունն է, որը օրեր առաջ լկտի ձևով դատարանի դռներ էր արգելափակում։

Հատուկ ընդգծում եմ, որ այդ ոչնչության անպատկառ արտահայտություններից հետո ՔՊ-ականները հայտարարել են, որ Ազատության հրապարակում այսօրվա հավաքն իրենց հետ ուղղակի կամ անուղղակի կապ չունի։

ԼՐԱՑՈՒՄ. Ըստ ոստիկանության՝ լրագրողի դանակահարությունը կապ չունի հանրահավաքի հետ։ Թեև այդ տեղեկությունն այսքան ուշ հրապարակելը որոշակիորեն կասկածելի է թվում, այնուհանդերձ դանակահարության հատվածը որոշեցի տեքստից հանել։ (26.05. - 10։50)