Չինաստանում բեռնատար նավում գազի արտահոսքի հետևանքով 9 մարդ է զոհվել


11:50 , 26 մայիս, 2019

Tert.am-ը գրում է.

Չինաստանի արևելյան Շանդուն նահանգի Վեյհայ շրջանի Լունյան նավահանգստում գազի արտահոսքի հետևանքով 9 մարդ է զոհվել, ևս 19-ը հոսպիտալացվել են, գրում է РИА Новости-ն՝ տեղի իշխանություններին հղումով: Տուժածների վիճակը կայուն է գնահատվում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Դեպքը տեղի է ունեցել մայիսի 25-ին՝ տեղի ժամանակով 16:00-ի սահմաններում: Բեռնատար նավը միջադեպի պահին գտնվել է Լունյան նավահանգստի վերանորոգման ծառայության կետում, երբ տախտակամածին հրդեհաշիջման համակարգում ածխածնի երկօքսիդի արտահոսք է տեղի ունեցել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ