Լուսանկարիչներն Իսպանիայում մի հին լքված շենքի մոտ առեղծվածային ստվեր են նկարել


19:30 , 25 մայիս, 2019

Լուսանկարիչները տղամարդու խորհրդավոր ստվեր են նկարել Իսպանիայի մի հին լքված շենքում:

Daily Mail- ի փոխանցմամբ, 36-ամյա լուսանկարիչը և ընկերուհին մայրամուտին Հորմիկեդոյի գյուղի մի լքված շինություն են այցելել: Այնտեղից բերված լուսանկարները նրանց ցնցել են, քանի որ նրանցից մեկում անհայտ անձի ստվեր էր հայտնվել:

Լուսանկարչի զարմուհու խոսքերով՝ այդ վայրն այցելելիս ջերմաստիճանի անհասկանալի տատանումներ է նկատվում, նաև քայլերի տարօրինակ ձայներ են լսվում։ Բացի դրանից, լուսանկարիչն այդ գյուղից վերադարձավ կրծքավանդակի և մեջքի վրա անբացատրելի կտրվածքներով։

Զբոսաշրջիկները համոզված են, որ դա իրենց ստվերը չի կարող լինել, քանի որ նրանք բոլորովին այլ տեղում էին կանգնած: