Իսրայելացիները գարեջուր են պատրաստել 5000 տարեկան խմորիչից


19:13 , 25 մայիս, 2019

Իսրայելացի գիտնականները հինգ հազար տարեկան խմորիչ են ստացան, իսկ մասնագետներն այդ հիմքով գարեջուր եփեցին: Այն նման է եգիպտական փարավոնների խմած ըմպելիքին։

Այս մասին հայտնում է EurekAlert հրատարակությունը:

Հացահատիկի նմուշները հայտնաբերվել են հնագույն կավե անոթների բեկորների մեջ: Ապա գիտնականները խնդրել են պրոֆեսիոնալ գարեջրագործներին՝ իրենց օգնել։ Արդյունքում հին խմորիչներից 6 աստիճանի գարեջուր և 14 աստիճանի մեղրագինի են ստացել։

Նախագծի մասնակից, գիտնական Ռոնեն Խազանը նշում է, որ հետազոտողներն իմացան հին եգիպտացիների ու փղշտացիների խմած գարեջրի համը:

Հետազոտողները ըմպելիքը համեղ և ապահով են համարում: Նրանք հույս հայտնեցին, որ անտիկ գարեջուրը կհայտնվի խանութներում: