Պոլանսկու կինը քննադատել է Տարանտինոյին «Մի օր Հոլիվուդում» ֆիլմի համար


18:12 , 25 մայիս, 2019

Ֆրանսիացի դերասանուհի Էմանուել Սենիեն քննադատել է ռեժիսոր և սցենարիստ Քվենտին Տարանտինոյին, որը նկարահանել է «Մի օր Հոլիվուդում» ֆիլմը։ Այն պատմում է Սենյեի ամուսնու՝ ռեժիսոր Ռոման Պոլանսկու առաջին կնոջ՝ Շերոն Թեյթի մասին։ Այս մասին նա գրել է Instagram-ի իր էջում։

Նրա խոսքով՝ ռեժիսորն անգամ չի խորհրդակցել իր ամուսնու հետ, այլ «վերցնելով ինչ-որ մեկի ողբերգական պատմությունը՝ ֆիլմ նկարահանել»։

«Ես ընդամենը խոսում եմ այն մասին, որ նրանք ֆիլմ են նկարահանում Պոլանսկու ողբերգության մասին և նրան աքսորյալ են դարձնում»,- գրել է Սենիեն։