13:12 , 22 հունիս, 2013
Ուժեղ սեռի ներկայացուցիչները չափազանց երկար են մանուկ մնում։ Բրիտանացի գիտնականները պարզել են, որ տղամարդիկ կանանցից 11 տարի ուշ են հասունանում։ Սոցիոլոգները հարցումն իրականացրել են Nickelodeon UK մանկական հեռուստաալիք պատվերով՝ պարզելու համար, թե որ տարիքում է մարդն հասունանում ոչ թե կենսաբանորեն, այլ հոգեպես։
Բրիտանացի փորձագետների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ տղամարդկային ոչ հասունությունը հաճախ պահպանվում է մինչև 40 տարեկան, և տղամարդկանց հոգեպես հասունացման միջին տարիքը 43-ն է։ Պարզվել է նաև, որ կանայք հասունանում են 32 տարեկանում։