Բացահայտվել է Քեյթ Միդլթոնի՝ ուտելիքի տարայի գաղտնիքը


17:44 , 25 մայիս, 2019

Բրիտանացի լրագրողները պարզել են, թե ուղևորությունների ժամանակ ինչ են իրենց հետ վերցնում թագավորական ընտանիքի անդամները, գրում է Daily Mirror-ը։

Մեկ տարվա ընթացքում պապարացիները նկատել են, որ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի ավտոմեքենայում լանչի համար նախատեսված պլաստիկե տուփ կա։ Շատերը ենթադրել են, որ նա դա երեխաների համար է պահում, սակայն պարզվել է, որ ուտելիքը նախատեսված է հենց դքսուհու համար, և դա պարտադիր նախապայման է ցանկացած ուղևորության համար։

Լրագրողների տվյալներով՝ Եղիսաբեթ II թագուհին միշտ ծածկոց է վերցնում իր հետ։ Իսկ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը ոչ մի տեղ չի մեկնում առանց «Հիլդոն» ապրանքանիշի գազավորված հանքային ջրի։

Քամիլա Փարքեր-Բոուլզը ուղևորությունների ժամանակ իր հետ վերցնում է անանուխե կոնֆետներ և մեկ շիշ ջուր։