«Այս «մարդիկ» չեն հասկանում, որ վաղը էլի օր ա բացվելու, ո՞նց են հետո իրենց երեխաների աչքերին նայելու»․ Արա Վարդանյան (Video)


17:09 , 25 մայիս, 2019

«Արցախի այսպես կոչված նախագահները» և Հ1-ի եթերո՞ւմ։ Արդեն նույնիսկ ծիծաղելի չէ։ Լավ, սահման չկա՞ այս ապուշությանը։ Այս «մարդիկ» չեն հասկանում, որ վաղը էլի օր ա բացվելու, ո՞նց են հետո իրենց երեխաների աչքերին նայելու։ Հանրային հեռուստատեսությունը միշտ էլ ծառայել է իշխող ուժի շահերին, դա համարում եմ բնական։ Բայց կարո՞ղ է մեկը ինձ բացատրել՝ Արցախի պատվի հետ խաղալու շահը ո՞րն է՝ թշնամիներին ուրախացնե՞լը։