Թուրքմենստանում նախագահի հրամանով կպայքարեն թիթեռների դեմ


15:40 , 25 մայիս, 2019

Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը հրամայել է պայքարել մայրաքաղաք Աշխաբադում տարածված թիթեռների և այլ միջատների դեմ։

Նախագահի խոսքով՝ խոնավ եղանակին դրանք բազմանում և ակտիվանում են, իսկ քաղաքային իշխանություններն անուշադրության են մատնում այդ երևույթը:

Բերդիմուհամեդովն ընդգծել է, որ պատկան մարմինները պետք է շտապ միջոցներ ձեռնարկեն։