13:30 , 22 հունիս, 2013
Գեղեցիկ մաշկ ունենալու ամենաարդյունավետ մեթոդը դիմակներ պատրաստելն է: Ներկայացնենք մի քանիսը.Որպեսզի դիմակները ավելի լավ ազդեցություն ունենան, անհրաժեշտ է դեմքը պահել գոլորշու վրա: Գոլորշու միջոցով արյան շրջանառությունն արագանում է, դիմակների ազդեցությունը` մեծանում: Դեմքը կարելի է պահել տաք ջրի դիմաց: Հիշեցնենք, որ դիմակները չի կարելի պահել սառնարանի մեջ:
Թխված խնձորով դիմակԴնել խնձորը միկրոալիքային վառարանի մեջ, հանել, կեղևազրկել և պատառաքաղով մանրացնել այնքան, որ ստացվի համասեռ զանգված: Ապա անհրաժեշտ է ավելացնել ձվի հարած սպիտակուց: Դիմակը պահել 15-20 րոպե, լվանալ գոլ և սառը ջրով:
Ձվի սպիտակուցով դիմակԶգուշորեն ձվի սպիտակուցը առանձնացնել դեղնուցից, լավ հարել, վրան ավելացնել մեկ թեյի գդալ կիտրոնի հյութ: Ստացված զանգվածը քսել դեմքին: 10-15 րոպե հետո դեմքը լվանալ:
Գազարի դիմակԳազարը մանրացնել այնքան, մինչև ստացվի համասեռ զանգված, քսել դեմքին, 25 րոպե անց լվանալ դեմքը և քսել խոնավեցնող քսուկ:
Կեֆիրով և կաթնաշոռով դիմակԴիմակի համար անհրաժեշտ է մեկ ճաշի գդալ 1% յուղայնությամբ կեֆիր և 3 ճաշի գդալ անյուղ կաթնաշոռ: Հարել զանգվածը և դեմքին թողնել 15 րոպե: