Նիկոլ Փաշինյանի հիմնական մտադրությունը ոչ թե անկախ դատական համակարգ, այլ կամակատար դատական իշխանություն ունենալն է


11:22 , 25 մայիս, 2019

Դատական համակարգի բարեփոխումն առաջին հայացքից թվում է, թե շատ դրական գործընթաց է, սակայն եթե հարցին նայում ենք քաղաքական տրամաբանության ներքո, ապա տեսանելի է, որ Նիկոլ Փաշինյանի հիմնական մտադրությունը ոչ թե անկախ դատական համակարգ, այլ կամակատար դատական իշխանություն ունենալն է:

Փաշինյանը տոտալ վերահսկողություն ունի իշխանության երկու ճյուղերի՝ գործադիրի և օրենսդիրի վրա, իսկ հիմա եկել է դատական համակարգի վրա վերահսկողություն հաստատելու ժամանակը: Իշխանություններն առաջին հերթին փորձելու են կուլ տալ նաև դատական համակարգը և այն օգտագործել որպես իրենց ձեռքին գործիք՝ ընդդիմադիրներին թիրախավորելու և լռեցնելու համար:

Եթե բարեփոխումներ անելու և տնտեսությունը զարգացնելու փոխարեն իշխանություններն ընկնեն ընդդիմադիրների հետևից, ապա մի քանի ամիս հետո նույնիսկ իշխանությունների «կմախքը» չի մնալու: