Հանգստյան օրերին «մեծ» Լուսին կդիտվի


13:25 , 22 հունիս, 2013

Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը (ՆԱՍԱ) հայտնել է, որ շաբաթ լույս կիրակի (հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը) Լուսինը հասնում է պեիգեյին՝ Երկրագնդի լուսնային ուղեծրին ամենամոտ կետին: Դրա արդյունքում՝ սպասվում է բացառիկ երևույթ, որը հայտնի է «Սուպեր Լուսին» անվանմամբ, հայտնում է ITAR-TASS-ը: 

Ինչպես հայտարարել է ՆԱՍԱ-ի ներկայացուցիչ Նոս Պետրոն, մարդկանց վրա արբանյակի նման դրությունը ոչ մի ազդեցություն չի ունենա: 

«Անսովոր ոչինչ չի լինի, բացառությամբ մեծաթիվ մարդկանց զգացողության, որոնք կնայեն Լուսնին, այն հրաշալի է լինելու»,- նշել է մասնագետը: 

Հաջորդ անգամ նման երևույթ սպասվում է 2014թ. օգոստոսին: