«Ժողովուրդ». Դատավորները ցանկանում են անվստահություն հայտնել ԲԴԽ բոլոր անդամներին


11:00 , 25 մայիս, 2019
«Դատական համակարգից մեզ հասած տեղեկությունների համաձայն` առաջիկայում դատավորների ժողով է հրավիրվելու, որտեղ չի բացառվում, որ դատավորները անվստահություն հայտնեն ԲԴԽ բոլոր անդամներին: 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատական համակարգում խոսակցություններ կան, որ խնդիրը կամ իրենց պայքարը միայն ԲԴԽ նախագահի դեմ չի եղել, ուստի եթե խոսք է գնում դատաիրավական ոլորտը կարգավորելու մասին, ապա ԲԴԽ բոլոր անդամներն էլ պետք է հրաժարականի դիմում ներկայացնեն: 

Ինչ ճակատագիր է սպասվում ԲԴԽ մյուս անդամներին` ցույց կտան զարգացող իրադարձությունները»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: