Չեռնոգորիայում տուգանք կկիրառվի մերկ մարմնի համար


13:20 , 25 մայիս, 2019

Առաջարկվում է տուգանել զբոսաշրջիկներին, որոնք հասարակական վայրերում կհայտնվեն անընդունելի տեսքով:

Չեռնոգորիայի իշխանությունները պատրաստվում են տուգանքներ սահմանել լողազգեստներով կամ մերկ իրանով զբոսանքի համար, նշվում է TSN-ի սյուժեում:

Ենթադրվում է, որ զբոսաշրջիկների անպատշաճ վարքագիծը նվազեցնելու նպատակով նրանք խոշոր տուգանքների համակարգ կներդնեն: Այսպիսով՝ քաղաքում մերկ իրանով զբոսնելու համար սահմանված է 500 եվրո, լողազգեստով՝ 600 եվրո տուգանք, իսկ հասարակական վայրերում ըմպելիքներ խմելու և սնունդ օգտագործելու համար՝ 700 եվրո տուգանք:

Տեղի բնակիչներին կոչ է արվել միանել նոր նորմերի մշակմանը: Իշխանություններն առաջարկում են օգտվել հարևան երկրների փորձից: